-
20.03.2020|
15:53
Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 20-ը։ Հիշեցնենք, որ մրցույթը կմեկնարկի սույն թվականի հունիսի 6-ին Երևանում։ Այն այս տարի կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։
-
20.03.2020|
15:52
Գիտության և տեխնիկայի զարգացման ներկա փուլում և աշխարհում ստեղծված ճգնաժամային իրավիճակում շատ արդիական և առաջնահերթ է հեռավար ուսուցումը, որը հնարավորություն է տալիս ստանալ համապատասխան կրթություն կամ մասնակցել դասընթացներին առցանց՝ ցանկացած վայրից և ցանկացած ժամերի՝ միաժամանակ մեկուսանալով և խուսափելով մարդկային շփումներից:
-
20.03.2020|
15:50
Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ), մարտի 20-ին փոխանցեց 2մլն (2000000) դրամ։
-
20.03.2020|
15:19
Արտակարգ դրության հաստատումը երկրում սպառնում է աբսուրդի թատրոնը լիակատար դարձնել։ Ինչքան հասկանում ենք՝ իշխանությունն իր ողջ ներուժը ծախսում է ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարի, այլ խոսքի ազատության սահմանափակումների վրա։
-
20.03.2020|
14:56
«Իրավունք»-ը զրուցել է Իտալիայից ժամանակ էջմիածնեցի կնոջ հետ, ով վարակվել էր կորոնավիրուսով, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով, թաքցնելով իր՝ ջերմություն ունենալու փաստը մասնակցել էր նշանանադրության և վարակել մնացյալ արարողության մասնակիցներին։
-
20.03.2020|
13:32
«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի համար մեջքից հարված է եղել ԱԱԾ բացահայտումը՝ դատախազի կաշառքի գործով: Գլխավոր դատախազն այս հարցի շուրջ խոսել է մարտի 10-ին՝ ՀՀ գլխավոր դատախազությունում կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ: Արթուր Դավթյանն այդ նիստում անդրադարձել է 2019-ի՝ Գլխավոր դատախազության դատախազի կաշառքի գործով ԱԱԾ բացահայտմանը: Նա հայտարարել է, որ այդ դեպքը մեջքից հարված էր իրենց:
-
20.03.2020|
13:31
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ մարտի 20-ին կհոսանքազրկվեն`
Կոտայքի մարզում
11։00- 17։00 Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 61 շենքի 4-րդ մուտքը,Ներքին Պտղնի գյուղը մասնակի:
-
20.03.2020|
13:30
Թուրքիայում մեկ շաբաթում ալկոհոլային թունավորման 20 դեպք է գրանցվել։ Ստամբուլում բնակվող Թուրքմենստանի բազմաթիվ քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց։
-
20.03.2020|
13:28
Բժիշկները կորոնավիրուսի ևս մեկ ախտանշանի՝ մարսողության խանգարման մասին են հաղորդել։ Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են The American Journal of Gastroenterology և Clinical Gastroenterology and Hepatology ամսագրերում։
-
20.03.2020|
13:27
Իսլամի երկու հիմնական սրբավայրերը՝ Մեքքայի Մեծ մզկիթը և Մեդինայի Մարգարեի մզկիթը, կորոնավիրուսի բռնկման պատճառով փակվել են անորոշ ժամանակով, հայտնում է Al Arabiya-ն: Հավատացյալներին արգելվում է մարտի 20-ից մուտք գործել և աղոթել սրբավայրերում: Արգելքը ուժի մեջ կլինի մինչև վիրուսը նահանջելը: