-
18.03.2020|
21:45
Լեհաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Միխալ Դվորչիկը չի բացառել նախագահի ընտրությունների հետաձգումը՝ կորոնավիրուսի պատճառով:
Ընտրությունների առաջին փուլը նշանակված է մայիսի 10-ին:
-
18.03.2020|
21:44
Էջմիածնից ելքը սահմանափակելու և մնացած երեք ճանապարհների վրա մարդկանց ջերմաչափում իրականացնելու գործընթացը այսօր` ժամը 20։00-ից դադարեցվելու է՝ հաշվի առնելով, որ դեպքերը մոտ մեկ շաբաթ առաջ հաստատված պացիենտի շփման շրջանակից դուրս չեն եկել՝ հայտնում է փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
-
18.03.2020|
21:43
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գովեստով է խոսել Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Էմանյուել Մակրոնի հետ բանակցությունների մասին: Երեք երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի ճգնաժամը: Կանցլերն ասել է, որ Գերմանիան 125 միլիոն եվրո է տրամադրել Իդլիբի բնակիչներին օգնելու համար:
-
18.03.2020|
21:43
Վրաստանի կառավարությունը որոշել է բրիֆինգներն անցկացնել առանց լրագրողների՝ ճեպազրույցում հայտնել է կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին՝ նպատակը լրագրողներին կորոնավիրուսով վարակվելուց պաշտպանելն է:
-
18.03.2020|
21:42
«Եվրատեսիլ» երգի փառատոնը այս տարի տեղի չի ունենա կորոնավիրուսի գլոբալ տարածման պատճառով՝ տեղեկացրել են «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները:
-
18.03.2020|
21:41
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը հասավ 102-ի՝ «Շանթ» հեռուստաընկերության եթերում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
18.03.2020|
21:25
Արդեն բավականին խոսվել է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով 2019 թվականի սեպտեմբերի 7-ից նոյեմբերի 7-ը Երևանում իրականացված «Գեղարվեստական տպագրության Երկրորդ միջազգային բիենալե, Երևան 2019» գեղարվեստական տպագրական աշխատանքների լայնածավալ ցուցադրության մասին, որին մոտ 400 աշխատանքով մասնակցեց 53 երկրի 227 արվեստագետ։
-
18.03.2020|
20:59
Երբ հայտարարվեց արտակարգ դրություն, մանավանդ որոշման տեքստի հրապարակումից հետո, հասկանալի էր, որ դա արվում է մի նպատակով՝ լրատվամիջոցների ազատությունը սահմանափակելու։
-
18.03.2020|
17:04
Համաձայն Սահմանադրության 76-րդ հոդվածի՝ արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները «կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը»։
-
18.03.2020|
15:33
Հիմք ընդունելով հանրապետության տարածքում ՀՀ կառավարության սահմանած արտակարգ դրության պահանջները՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) ռեկտորի ժ/պ Եղիազար Վարդանյանը մարտի 17-ին հրավիրել է ռեկտորատի արտահերթ նիստ։ Ռեկտորատի նիստի որոշմամբ մարտի 24-ից համալսարանն անցնում է առցանց դասընթացների ռեժիմի։