-
17.03.2020|
00:01
Դու չես եկել արդարների համար,
Եկար` մեղավորին արդարացնելու,
Մեզ Տուն տանելու։
-
-
16.03.2020|
22:32
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին Սահմանապահ ծառայությունը թույլատրեց դուրս գալ ՀՀ-ից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։
-
16.03.2020|
22:17
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ՀՀ առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների:
-
16.03.2020|
22:06
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի հետ:
-
16.03.2020|
22:05
Եգիպտոսը դադարեցնում Է ավիահաղորդակցությունը մարտի 19- 31-ը՝ 16-ին Կահիրեում հայտնել Է կառավարության ղեկավար Մուստաֆա Մադբուլին:
-
16.03.2020|
22:05
Ադրբեջանի սփյուռքի հետ աշխատանքների գծով պետկոմիտեն արտասահմանում բնակվող իր քաղաքացիներին դիմել է հայրենիք չվերադառնալ՝ իրենց հարազատներին կորոնավիրուսով վարակվելու ռիսկի չդիմելու, Ադրբեջանի առողջապահության համակարգին լրացուցիչ բեռ չստեղծելու համար եւ խորհուրդ տվել մնալ բնակվելու երկրներում:
-
16.03.2020|
22:04
Հայաստանում ֆինանսական համակարգը գործում է բնականոն ռեժիմով, կառավարության արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
16.03.2020|
22:03
Վերջին 30 տարիներին Չինաստանի արդյունաբերական արտադրությունն ամենամեծ չափով անկումն է արձանագրել, քանի որ արագ տարածվող կորոնավիրուսն ու դրա դեմ կանխարգելիչ քայլերը լրջորեն քայքայում են մեծությամբ աշխարհի երկրորդ տնտեսությունը՝ գրում է Reuters գործակալությունը:
-
16.03.2020|
22:02
Մարտի 16-ին՝ ժամը 18:30-ից սկսած ՀՀ-ում հայտարարվեց արտակարգ դրություն: Վարչապետն ասաց, թե երկու հայտարարություն ունի անելու: Նա նշեց, թե հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: