ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 
  • Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում 1 օրում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

    Իտալիայում, Իսպանիայում և Ֆրանսիայում 1 օրում կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել

    16.03.2020| 12:57
    Կորոնավիրուսի պանդեմիան տխուր ռեկորդ է սահմանել վիրուսից առավել տուժած երեք երկրներում: Վերջին 24 ժամում Իտալիայում մահացել է 368 մարդ, մահերի ընդհանուր թիվը անցել է 1800-ը:
  • ՌԴ-ում վարակին հակազդելու աշխատանքային խումբ է ստեղծվել

    ՌԴ-ում վարակին հակազդելու աշխատանքային խումբ է ստեղծվել

    16.03.2020| 12:55
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով մարտի 15-ին ստեղծվել է կորոնավիրուսի տարածմանը հակազդելու պետական խորհրդի աշխատանքային խումբ, որի ղեկավարումը ստանձնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
  • Կառավարությունն արտահերթ նիստում կքննարկի արտակարգ դրություն մտցնելու հարցը

    Կառավարությունն արտահերթ նիստում կքննարկի արտակարգ դրություն մտցնելու հարցը

    16.03.2020| 12:53
    Կառավարությունն այսօր առավոտյան խորհրդակցություն է կայացել, ամփոփվել է այս պահին տիրող իրավիճակը` կապված կորոնավիրուսի հետ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտնելով, որ ժամը 15:00-ին կառավարության արտահերթ նիստ է հրավիրելու, որտեղ կքննարկվի հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու հարցը: Կառավարությունն այսօր առավոտյան խորհրդակցություն է կայացել, ամփոփվել է այս պահին տիրող իրավիճակը` կապված կորոնավիրուսի հետ՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտնելով, որ ժամը 15:00-ին կառավարության արտահերթ նիստ է հրավիրելու, որտեղ կքննարկվի հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու հարցը:
  • Եվրահանձնաժողովի նախագահը դատապարտում է

    Եվրահանձնաժողովի նախագահը դատապարտում է

    16.03.2020| 12:28
    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ԵՄ երկրներին կոչ է արել միասին պայքարել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքների դեմ ու չփակել սահմանները:
  • Թրամփը կորոնավիրուսի տեստ հանձնեց՝ բացասական

    Թրամփը կորոնավիրուսի տեստ հանձնեց՝ բացասական

    16.03.2020| 12:25
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կորոնավիրուսի տեստը բացասական է՝ հաղորդեց նրա բժիշկ Շոն Կոնլին: «Երեկ երեկոյան, երբ ես նախագահի հետ մանրամասն քննարկեցի COVID-19-ի տեստավորման հարցը, նա որոշեց ստուգվել: Երեկոյան ես ստացա հաստատումը, որ տեստը բացասական է»՝ ասել է Շոն Կոնլին:
  • ԱՀԿ-ի նախագահը Եվրոպան անվանել է պանդեմիայի էպիկենտրոն

    ԱՀԿ-ի նախագահը Եվրոպան անվանել է պանդեմիայի էպիկենտրոն

    16.03.2020| 00:29
    Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ Թեդրոս Ադհան Գեբրեյսուսը մարտի 13-ին Ժնևում մամլո ասուլիսում հայտարարել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոնը փոխադրվել է եվրոպական երկրներ: ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում արդեն կա Covid-19-ով վարակի 130000 դեպք:
  • Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն հայտարարեց ԱՄՆ-ում

    Դոնալդ Թրամփը արտակարգ դրություն հայտարարեց ԱՄՆ-ում

    16.03.2020| 00:26
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի տարածման սպառնալիքը կանխելու նպատակով արտակարգ դրություն հայտարարեց ԱՄՆ-ում: Սպիտակ տանը լրագրոցների հետ ճեպազրույցում նա ասաց, որ հատուկ դրությունը թույլ կտա իշխանության դաշնային ու տեղական մարմիններին ավելի լավ համակարգել գործողությունները համաճարակի պայմաններում:
  • «Զանգակ» հրատարակչության գրատները որոշ ժամանակ փակ կլինեն

    «Զանգակ» հրատարակչության գրատները որոշ ժամանակ փակ կլինեն

    15.03.2020| 23:09
    «Զանգակ» հրատարակչությունը, առաջնային համարելով հաճախորդների և աշխատակիցների առողջությունը, մարտի 16-ից փակելու է «Դալմա գարդեն մոլ» «Ռիո մոլ» և «Մեգամոլ Արմենիա»-ի գրատները, իսկ 17-ից՝ Աբովյան և Կոմիտասի մասնաճյուղերը՝ գրված է «Ֆեյսբուք»-ում «Զանգակ»-ի պաշտոնական էջում:
  • «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» և «Ռոսիա» առևտրի կենտրոնը մեկ շաբաթով փակ կլինեն

    «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» և «Ռոսիա» առևտրի կենտրոնը մեկ շաբաթով փակ կլինեն

    15.03.2020| 23:07
    Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները, մարդկանց կուտակումներից և շփումներից խուսափելու համար հայտարարում ենք, որ սույն թվականի մարտի 16-ից մինչև մարտի 23-ը չեն գործի «Ռոսիա մոլը», «Երևան տոնավաճառը» և «Ռոսիա» առևտրի կենտրոնը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սիլ» գրուպ ընկերությունը:
  • Տաշիր առեւտրի կենտրոնը մարտի 16-23-ը փակ կլինի

    Տաշիր առեւտրի կենտրոնը մարտի 16-23-ը փակ կլինի

    15.03.2020| 23:05
    «Հարգելի տնտեսվարողներ և այցելուներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ մարտի 16-23-ը Տաշիր առևտրի կենտրոնը չի գործի։ Այս որոշումը բխում է հանրային շահերից, քանի որ մեզ համար առաջնայինը մեր ժողովրդի առողջությունն ու անվտանգությունն է: Վստահ ենք, որ համընդհանուր պայքարի շնորհիվ կկարողանանք հաղթահարել կորոնավիրուսի հետագա սրընթաց տարածումը։ Բոլորիդ մաղթում ենք առողջություն»,-նշված է հայտարարության մեջ