-
15.03.2020|
23:05
Ռիո մոլը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Անվտանգության նկատառումներից ելնելով Ռիո մոլը փակ կլինի մարտի 16-ից 23-ը։
-
15.03.2020|
23:03
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ երեկվանից ԵՊՀ-ի Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազան փակվել է: Այնտեղ մեկուսացվելու են նրանք, ովքեր կասկածվում են վիրուսակիր լինելու մեջ:
-
15.03.2020|
22:18
Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի տիկինը՝ Բեգոնյա Գոմեսը, վարակվել է կորոնավիրուսով: Անալիզներ են վերցրել Մոնկլոա պալատում վարչապետին մերձ մարդկանցից: Նրա կնոջ անալիզների արդյունքները դրական են եղել:
-
15.03.2020|
22:18
Իրանը կորոնավիրուսի պատճառով խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը հետաձգել է մինչև սեպտեմբեր՝ տեղեկացրել է Իրանի սահմանադրության պահպանման խորհրդի ներկայացուցիչ Աբբաս Ալի Կադխոդային:
-
15.03.2020|
22:17
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հրամանագրով մարտի 16-ից ամբողջ հանրապետության տարածքում արտակարգ դրություն է հայտարարվել կորոնավիրուսի տարածման պատճառով: Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում վարակի 8 դեպքի մասին:
-
15.03.2020|
22:15
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
-
15.03.2020|
22:10
Լիբիայի ազգային բանակը, որ ենթարկվում է մարշալ Խալիֆա Խաֆթարին, հարվածներ է հասցրել Միտիգի օդանավակայանի ուղղությամբ՝ մի քանի թուրք զինվորականների չեզոքացնելով:
-
15.03.2020|
22:09
Էջմիածնում կորոնավիրուսով վարակված դպրոցահասակ երեխան հայտնի նշանդրեքի մասնակից է եղել, սովորում է Էջմիածնի 4-րդ դպրոցում՝ երրորդ դասարանում: Այժմ մեկուսացվում են նրա ծնողները, ուսուցիչները և համադասարանցիները։ Երեխան հոսպիտալացված է:
-
15.03.2020|
22:07
Համացանցում շրջանառվող տեղեկատվությունը, թե այս պահին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ուսանողներին տարհանում են, չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
-
15.03.2020|
22:07
Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի և ժողովրդի առջև։ Ամենայն Հայոց Հայրապետը հետևում է խնդրի առնչությամբ բոլոր զարգացումներին, տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: