ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ մարտի 16-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11։00-17։00 թիվ 32 դպրոցը, Ս․Զորավարի փ. 48 շենքը, Ս․Զորավարի, Սևանի փողոցների սեփական տները, Արշակունյաց պող․75 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները։
Հռոմում իրենց տներում և բնակարաններում կարանտինացված հարյուրավոր մարդիկ միացել են համաժողովրդական երաժշտական ֆլեշմոբին, որ բարձրացնեն իր տրամադրությունը և համախմբվեն՝ կորոնավիրուսով վարակի դեմ պայքարում:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի մինչև մարտի 23-ը։ Այգու գործունեության վերսկսման վերաբերյալ կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:
«Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ»՝ ֆեյսբուքում գրել է Արսեն Թորոսյանը:
Չնայած կորոնավիրուսի սպառնալիքներին, ուրբաթ օրը Հնդկաստանի Մումբայ քաղաքում բացվել է Bombay Times Fashion Week նորաձևության փառատոնը: Հնդիկ դիզայներ Ռոհիտ Վերման ներկայացրել է իր հավաքածուն: Փառատոնի բացման առաջին օրը թեմատիկ էր՝ «Գլամուր նպատակի հետ»:
Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբն այսօրվից հանրային կյանքի ու միջոցառումների խիստ սահմանափակումներ է մտցրել: Կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով զանգվածային բոլոր միջոցառումները մեկ ամսով հետաձգվում են:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների պլանը: Նախատեսվում է մարտի 15-ից փակել Ռուսաստանի սահմանները Լեհաստանի և Նորվեգիայի հետ: Այդ անցակետերով Ռուսաստան մտնելու արգելքը չի վերաբերում Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին, պաշտոնական պատվիրակություններին:
Աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածման վիճակին և միտումներին, հնարավոր հետևանքներին, վարակի կանխարգելմանը և բուժմանն ուղղված միջոցառումներին են անդրադարձել նախագահ Արմեն Սարգսյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հեռախոսազրույցի ընթացքում:
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի հաշվապահական հաշվառման կամ այլ փաստաթղթերում չկան «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի» աջակցման հիմնադրամի միջոցներով կամ նրա կողմից համապատասխան վերանորոգումների վերաբերյալ տվյալներ:
Հիմնադրամը խախտելով «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներն իր անվան մեջ օգտագործում է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...