-
09.03.2020|
22:56
Ես շարունակում եմ խորապես համոզված մնալ, որ պետական կառույցներում դավաճանների մասին վարչապետի հայտարարությունը չի կարող ուղղակի հայտարարություն լինել՝ ԱԺ ճեպազրույցներում ասաց ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
-
09.03.2020|
22:55
Եվրամիությունը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին հեռացնել փախստականներին Հունաստանի հետ սահմանից՝ Բրյուսելում ասուլիսում հայտարարել է Եվրա հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Վան դեր Լայենը:
-
09.03.2020|
22:54
Գլխավոր դատախազությունը Հրայր Թովմասյանի և նրա սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը հաստատել է և գործն ուղարկել դատարան՝ հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյան։
-
09.03.2020|
22:53
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում այսօր նախագահի երդմնակալության երկու արարողություն է եղել: Նախագահական պալատում կայացած արարողության ժամանակ իրեն նախագահ է հռչակել գործող նախագահ Աշրաֆ Գանին:
-
09.03.2020|
22:52
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շուրջ` կարևորելով
Եվրախորհրդարանում հայ խորհրդարանականների և ԵԺԿ խմբակցության պատգամավորների սերտ ու ակտիվ համագործակցությունը:
-
09.03.2020|
22:46
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները սկսել են կատարել նաև իրենց ղեկավարած կազմակերպությունների հանրային կապերի ստորաբաժանումների կամ մամուլի քարտուղարների գործառույթները։
-
09.03.2020|
22:43
«Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունը,որն անցկացվեց Կանանց միջագային տոնի կապակցությամբ, հնարավորություն ստեղծեց ևս մեկ անգամ արժևորելու հայ կնոջ դերը:
-
09.03.2020|
22:33
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իտալիա այցելությունից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի: Այս մասին հայտարարություն է տարածել Իտալիայում ՀՀ դեսպանությունը:
-
09.03.2020|
22:31
Եվրատեսիլ երգի մրցույթի կազմակերպիչները՝ Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) ներկայացուցիչները, այսօր՝ մարտի 9-ին, երգի համաշխարհային ստուգատեսի պատվիրակների հետ չեն հանդիպել: Այս մասին տեղեկացնում է Billboard լրատվականը:
-
09.03.2020|
16:29
«ՈՒխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի բացման համերգը տեղի կունենա մարտի 26-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգին հանդես կգա ֆին դաշնակահար Օլլի Մուստոնենը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի):