-
06.03.2020|
16:33
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացու անձնագիր է հանձնել 105-ամյա Նուրհան Յուսուփովիչին: Վարչապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինձ համար մեծ պատիվ էր Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր հանձնել 105-ամյա մեր հայրենակից Նուրհան Յուսուփովիչին (նա ծնվել է Ստամբուլում՝ 1915-ին):
-
06.03.2020|
16:32
Իդլիբի դեէսկալացիայի գոտում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, որը համաձայնեցվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից, պաշտոնապես ուժի մեջ է մտել մարտի 6-ի 00:01-ին:
-
06.03.2020|
16:31
Ֆրանսիան 2020-ի մարտի 5-ին հայտնել է ԵԽ և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
-
06.03.2020|
16:30
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Երբ նախորդ տարի Արցախի ՏԻՄ ընտրություններում դիտորդական առաքելության էինք ուղարկում հայաստանյան կազմակերպության, հայտնի ուժերը որակում էին որպես «ապազգային դավադրություն»։
-
06.03.2020|
16:30
2020թ. ապրիլի 5-ին նշանակված Հանրաքվեի տեղամասային ընտրական հանձնաժողովների (այսուհետ` ՏԸՀ) ձևավորման գործընթացը բացահայտեց Հանրաքվեի կազմակերպման գործում իշխանությունների կողմից թույլ տրված բազմաթիվ թերություններ եւ ձախողումներ։
Հասարակական բուռն քննարկումների եւ դժգոհության առիթ է դարձել, մասնավորապես, որ ՏԸՀ կազմերը գերազանցապես համալրված են նախկին ռեժիմին ընտրակեղծարարության բազմաթիվ ծառայություններ մատուցած անձանցով:
-
06.03.2020|
16:29
Մարտի 5-ին Մոսկվայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը նվիրված էր սիրիական Իդլիբում տիրող իրավիճակին:
-
06.03.2020|
16:28
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չի բացառում Դամասկոսի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը։
-
06.03.2020|
16:27
ԱՄՆ-ն և Թուրքիան ցանկանում են «իրական» զինադադար հաստատել Իդլիբում, հայտարարել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին։
-
06.03.2020|
16:23
ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենը դադարեցրել է նախագահական ընտրարշավը «սուպեր երեքշաբթիի» վատ արդյունքներից հետո:
-
06.03.2020|
16:19
Ադրբեջանական սահմանապահ զորքերի ստորաբաժանումները ՀՀ Տավուշի հատվածում այսօր կրկին դիմել են սադրիչ գործողությունների՝ ֆեյսբուքում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանը: