-
03.03.2020|
22:23
Պակիստանի առողջապահության նախարարի օգնական Զաֆար Միրզան հաղորդել է կորոնավիրուսի հինգ դեպքի մասին:
-
03.03.2020|
22:22
ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վրա, որ նա անօրինական միգրանտներին չօգտագործի ԵՄ-ի նկատմամբ իր քաղաքական նպատակների համար, հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցն՝ ամփոփելով անօրինական միգրացիայի դեմ պայքարի միջոցառումներ մշակելու նպատակով կառավարության արտահերթ նիստի արդյունքները:
-
03.03.2020|
22:21
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։
-
03.03.2020|
22:21
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամ երկրների գագաթաժողով գումարելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ Հելսինկիում ԱԳ նախարար Պեկա Հաավիստոյի հետ ասուլիսում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
03.03.2020|
22:19
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն հանդիպմանն ընդգծել են, որ ինտենսիվ երկխոսության միջոցով Հայաստանն ու Վրաստանը կարող են գտնել փոխշահավետ համատեղ նախագծերի ու ծրագրերի իրականացման նոր հնարավորություններ։
-
03.03.2020|
22:18
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ բրիտանական բանակը պատրաստ է աջակցել ոստիկանությանը հանրային անդորրը պահպանելու հարցում, եթե կորոնավիրուսին առնչվող հնարավոր զարգացումներն ընթանան առավել հոռետեսական տարբերակով:
-
03.03.2020|
22:17
Թուրքիան չի կարող ղարաբաղյան գործընթացում որևէ դերակատարում ունենալ՝ հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
-
03.03.2020|
22:16
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցով հատուկ պատվիրակ Գեյր Պեդերսենի համոզմամբ` Մոսկվայում մարտի 5-ին կայանալիք Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը կարող է նպաստել Սիրիայում կրակի դադարեցմանը՝ Ժնևում հայտարարել է Պեդերսենի ներկայացուցիչ Ջենիֆեր Ֆենտոնը:
-
03.03.2020|
22:15
Եվրոպայում թանգարաններն ու պատկերասրահները շարունակում են փակել իրենց դռները կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այժմ Լուվրը ժամանակավորապես անհասանելի է այցելության համար:
-
03.03.2020|
15:52
«Աշխարհում կարաք հետաքրքրվեք, ամենահաջողակ քաղաքական գործիչները խոշոր գործարարներն են, որոնք սկզբունքը, զարգացումը, տեսակետը գիտեն»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։