«Հինգշաբթի օրը Պուտինի հետ կքննարկենք Իդլիբում տեղի ունեցող իրադարձությունները: Հույս ունեմ, որ մեր զրույցի արդյունքներով հնարավոր կլինի խաղաղության հասնել»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ելույթի ժամանակ:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում գրել է. «Փետրվարի 25-ը ծանր օր էր Փաշինյանի իշխանության համար: Սերժ Սարգսյանի դատավարության մեկնարկը նիկոլական քարոզչության հերթական «ֆուռոռը» դառնալու փոխարեն, վերածվեց թարս աճած կանաչավուն բանջարեղենի:
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուս հայտնի վիդեո բլոգեր Եվգենի Սավինի «Красава» հեղինակային հաղորդման ժամանակ պատմել է, թե ինչու չի մասնակցել ԵԼ-ի Բաքվում կայացած եզրափակչին։
Հայաստանում Ջորջ Սորոսի գործակալական ցանցը 22 տարի քարոզում է սուտ, հասարակության պառակտում և զբաղված է ատելության գեներացմամբ, Մոլդովայի ազգային համալսարանում «Օլիգարխ Ջորջ Սորոսի ցանցի դեմ պայքարի արդյունավետ մեթոդները. հայկական փորձը» թեմայով մամուլի ասուլիսում ասաց ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։
Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Պորտուգալիայում, հայտնել է «Sabado» շաբաթաթերթը: Երկու վարակված ուղարկվել է Պորտու քաղաքի հիվանդանոց: Վարակվածներից մեկն ավելի վաղ այցելել էր Իտալիա, մյուսը՝ Իսպանիա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Նա հանդիպումներ կունենա վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...