-
01.03.2020|
16:08
Թաիլանդի իշխանությունները հայտնել են նոր տեսակի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին: Մահացածը 35-ամյա տղամարդ է, որը նախքան վարակով ախտահարվելը արյան հիվանդություն է ունեցել: Թաիլանդում կորոնավիրուսով վարակվել է 42 մարդ, ապաքինվածները 30-ն են:
-
01.03.2020|
16:07
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոստովանել է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի կողմից ավիահարվածներ չեն եղել Սիրիայում թուրք զինվորականների ուղղությամբ:
-
01.03.2020|
16:06
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա Մոսկվային և Անկարային կոչ է արել ապահովել հրադադարի ռեժիմը սիրիական Իդլիբ նահանգում:
-
01.03.2020|
16:05
Այն, ինչ տեղի է ունեցել, տեղավորվում է հիվանդությունների սահմաններ չունենալու սկզբունքների շրջանակներում, և որևէ երկիր ապահովագրված չէ կորոնավիրուսի տարածման հանգամանքից՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
-
01.03.2020|
16:04
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի, Մարտի 1-ի երթը կչեղարկվի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
01.03.2020|
16:03
ՔՊ վարչությունը որոշել է չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքից հետո։ «Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։
-
01.03.2020|
16:02
Նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր առավոտյան ծաղիկներ են դրվել Մյասնիկյանի արձանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցել 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի հիշատակին:
-
01.03.2020|
16:01
Այսօր լրանում է մարտիմեկյան արյունալի իրադարձությունների 12-րդ տարին։
2008-ի մարտի 1-ին վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի «Ազատության» հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, որ իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ:
-
01.03.2020|
14:13
Գարնան առաջին օրվա շնորհավորանքներին զուգահեռ քննարկվում է Հայաստանում առաջին կորոնավիրուսի դեպքի աձանագրման լուրը:
-
01.03.2020|
10:33
Մի քանի շաբաթ պահանջվեց, որ առևտրային պատերազմում Դոնալդ Թրամփի ու Սի Ձինպինի կնքած առևտրական գործարքի առաջին փուլից ծնված հույսերը վերածվեն COVID-19-ի հարուցած ճգնաժամի: Գլոբալացումը նորից բախվում է ստորջրյա խութերի, ու դա բացահայտում է՝ գրում է Նիկոլա Գետցմանը Le Figaro-ում: