-
28.02.2020|
21:51
Մոսկվան Անկարային ցավակցություն է հայտնում Սիրիայում թուրք զինվորականների զոհվելու կապակցությամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
-
28.02.2020|
21:50
Միջազգային ավտոսալոնը, որը Ժնևում պետք է անցկացվեր մարտի 5-15-ը, Շվեյցարիայի իշխանությունների կարգադրությամբ չեղարկվել է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով՝ փետրվարի 28-ին հաղորդել է ավտոսալոնի կայքը։
-
28.02.2020|
21:49
Թեհրանում և Իրանի մյուս նահանգների ևս 22 մայրաքաղաքներում վերջին մի քանի տասնամյակների ընթացքում առաջին անգամ չեղյալ են հայտարարվել ուրբաթօրյա աղոթքները՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով։
-
28.02.2020|
21:48
ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով՝ տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
-
28.02.2020|
21:47
ՆԱՏՕ-ն դատապարտում է Սիրիայում գրանցված էսկալացիան, ցավակցություն է հայտնում զոհված թուրք զինծառայողների ընտանիքներին և զորակցություն հայտնում Թուրքիային՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` հղում անելով Հյուսիսատլանտյան խորհրդի դեսպանների մակարդակով արտահերթ նիստի ավարտին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ելույթին:
-
28.02.2020|
21:44
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն»-ի Համաճարակաբանության հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կոլեկտիվ դիմումը ստորագրել են արդեն 75 աշխատակիցներ։
-
28.02.2020|
21:43
Կորոնավիրուս է ախտորոշվել իսրայելացի մի կնոջ մոտ, որը կապ է ունեցել Իտալիայից վերադարձած հիվանդի հետ: Հինգշաբթի լրատվամիջոցները հայտնել էին, որ Իտալիայից վերադարձած իսրայելացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:
-
28.02.2020|
21:42
ԿԳՄՍ նախարարությունը հրաժարվել է ստեղծել հուղարկավորության հանձնաժողով, Սամվել Կարապետյանի հուղարկավորության արարողությունը կազմակերպելու համար, քանզի Սամվել Կարապետյանը կոչումներ չունի, ուստի նրա մահվան կապակցությամբ հանձնաժողովի ձևավորումը չի համապատասխանում ընթացակարգերին՝ գրել է պատմաբան Վահե Լորենցը:
-
28.02.2020|
21:41
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Վարչապետը ողջունել է նրա այցը Երևան ու ևս մեկ անգամ շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
-
28.02.2020|
21:41
ԱՄՆ-ն անհանգստություն է հայտնել թուրքական և սիրիական զորքերի բախումների կապակցությամբ և հայտարարել, որ աջակցում են Անկարային այս իրավիճակում՝ հինգշաբթի ТАСС-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: