ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 
  • Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

    Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին

    28.02.2020| 14:33
    Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
  • Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցվեց Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին

    Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցվեց Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին

    28.02.2020| 14:31
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամենայն Հայոց կաթողիկոսի և պաշտոնական անձանց հետ այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:
  • Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելից. Ստահոդ քարոզչությունը տարածվում է ռուսական կայքերով

    Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելից. Ստահոդ քարոզչությունը տարածվում է ռուսական կայքերով

    28.02.2020| 14:28
    «Հայկական ժամանակը» գրում է. «Այսօր Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է. 1988-ի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում պետական մակարդակով կազմակերպված ջարդերի հետեւանքով զոհվեց ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով՝ մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով հազարից ավելի հայ: Նրանց մեծ մասը սպանվելուց առաջ ենթարկվել էր խոշտանգումների ու կտտանքների, ողջակիզման:
  • Լույս չի լինի

    Լույս չի լինի

    28.02.2020| 14:27
    ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին կհոսանքազրկվեն` Երևանում՝ 10։00-16։00 Զավարյան փ. 163-179 սեփական տները, Նար-Դոսի փ. 110-133 սեփական տները, Չարենցի փ. 90-173 սեփական տները, Վարդանանց փ. 96-125 սեփական տները, Քրիստափորի փ. 156-172 սեփական տները և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
  • Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Բելառուսում և Լիտվայում

    Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Բելառուսում և Լիտվայում

    28.02.2020| 14:25
    Բելառուսի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին: Վարակակիրն Իրանի քաղաքացի է:
  • Արմեն Սարգսյան. Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատյացության ճանապարհով

    Արմեն Սարգսյան. Քաղաքակրթությունը չի կարող զարգանալ ֆաշիզմի, այլատյացության ճանապարհով

    28.02.2020| 14:24
    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա առթիվ. «Այսօր Ադրբեջանում՝ Սումգայիթ քաղաքում ողբերգական դեպքերի 32-րդ տարելիցն է: 1988թ. փետրվարի այս օրերին Սումգայիթում Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ տեղական զինված ավազակախմբերը սկսեցին հայ բնակչության դեմ զանգվածային բռնություններն՝ իսկական ջարդեր, որոնք ուղեկցվում էին կտտանքներով, բռնաբարությամբ և հայերի ունեցվածքի թալանով ու հրկիզմամբ: Պետական մակարդակով կազմակերպված և իրականացված հանցագործության արդյունքում սպանվեցին բազմաթիվ հայազգի բնակիչներ, շատերն էլ վիրավորվեցին, բռնությունների ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին:
  • Թուրքիայի իշխանությունները արգելափակել են որոշ սոցցանցեր

    Թուրքիայի իշխանությունները արգելափակել են որոշ սոցցանցեր

    28.02.2020| 14:20
    Թուրքական իշխանությունները արգելափակել են YouTube-ը և որոշ սոցիալական ցանցեր փետրվարի 27-ին սիրիական Իդլիբում թուրք զինվորականների մահից հետո՝ հայտնում է Haberturk-ը: Turk Telekom-ը սահմանափակել է օգտատերերի մուտքը Twitter, Instagram, Facebook և WhatsApp:
  • ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնհայտ Է համարում կորոնավիրուսի համավարակի վտանգը

    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ակնհայտ Է համարում կորոնավիրուսի համավարակի վտանգը

    28.02.2020| 14:19
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն ակնհայտ է համարում կորոնավիրուսի համավարակի վտանգը և կառավարություններին կոչ է անում հնարավորինս ամեն ինչ անել հիվանդության տարածումը թույլ չտալու համար: «Մեզ մոտ առայժմ համավարակ չէ: Բայց կա առաջացման ակնհայտ վտանգ: Այժմ եկել է ժամանակը խնդրելու կառավարություններին, որ անեն հնարավոր ամեն ինչ վիրուսի տարածումը կանխելու համար, և դա անեն հիմա»,- նշել է Գուտերիշը:
  • ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ նոր, աղմկոտ ձերբակալությունների մասին

    ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը՝ նոր, աղմկոտ ձերբակալությունների մասին

    28.02.2020| 14:11
    ԱԱԾ-ում կադրային փոփոխություններ եղել են և կլինեն, բայց կադրային ջարդ չեմ արել, որովհետև ԱԱԾ-ն այն ծառայությունն է, որտեղ չի կարելի կադրային ջարդ իրականացնել, քանի որ ԱԱԾ-ն համալրված է պրոֆեսիոնալներով և մարդիկ պարտքի զգացումով կատարում են իրենց աշխատանքը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։
  • Նիկոլ Փաշինյան. Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել

    Նիկոլ Փաշինյան. Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել

    28.02.2020| 14:10
    «Թու, թու, թու՝ Հայաստանում մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդացության ոչ մի դեպք չի գրանցվել», Facebook-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։