Հայաստանը Վրաստանում կմասնակցի ՆԱՏՕ-ի «Noble Partner» բազմազգ զորավարժություններին, Երևանում ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Վրաստանի ՊՆ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։
Ֆրանսիան դեռ բախվելու է կորոնավիրուսի համաճարակին, իսկ բժիշկների խնդիրն արդյունավետ պայքարելն է հիվանդության դեմ, հինգշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Հինգշաբթի առավոտյան Մակրոնը այցելել է Փարիզի 13-րդ օկրուգում գտնվող «Pitie-Salpetriere» հիվանդանոց:
Ռուսաստանը շատ զգույշ և հոգատար է վերաբերվում Հայաստանի ներսում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները՝ սահմանային հսկողությունից մինչ լաբորատոր հետազոտություններ, շարունակվում են՝ հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ Հայաստանում իրականացվել է 95 հետազոտություն՝ բացասական արդյունքով:
ԱԳՆ-ն քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես խուսափել 5 երկիր այցելություններից՝ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը:
Մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը: Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կկայանա առաջնախաղ: Հանդիսատեսի դատին կհանձնվի «Քաջ Նազարը»՝ ըստ Հովհաննես Թումանյանի համանուն հեքիաթի՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: Ներկայացումը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին:
«Քաջ Նազարը» նախատեսված է մեծահասակ հանդիսատեսի համար։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչների հետ քննարկվել են բանկի կողմից Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման համար հատկացված դրամաշնորհային համաձայնագրի կատարման ընթացքի հետ կապված հարցեր։
ՉԺՀ-ում օրական արտադրվող բժշկական եւ պաշտպանիչ այլ դիմակների թվաքանակը հասել է 76 միլիոնի, որ 4,5 տոկոսով գերազանցել է երկրում միագումար արտադրական հզորության պաշտոնական ցուցանիշը՝ փետրվարի 27-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Զարգացման գործերի եւ բարեփոխումների պետական կոմիտեին:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...