27.02.2020|
14:50
Չկա օր, որ մի նոր սկանդալ չծագի մեր երկրում, և մի որևէ անպատասխանատու հայտարարություն չհնչի պետության առաջին դեմքերի շուրթերից։ Եվ քանի որ հանրաքվեի նախընտրական քարոզչության փուլում ենք, պետք է մեզ տրամադրենք, որ նման հայտարարություններն ու սկանդալներն ավելի ու ավելի են հաճախանալու, իրավիճակն ավելի անկառավարելի է դառնալու, և մարդիկ՝ ավելի դյուրագրգիռ։