-
26.02.2020|
14:01
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Բաքվում ճեպազրույցում ասել է, թե «Ղարաբաղը դա նույն աստիճանով նաև մեր խնդիրն է, ինչ և Ադրբեջանի համար է»:
-
26.02.2020|
14:00
Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն այս տարի միավորվելու է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի անվան հետ կապվող Ժողովրդական ճակատի հետ։
-
26.02.2020|
13:59
ՔՊ-ն «Այո»-ի ակտիվ քարոզչությունը կսկսի հաջորդ շաբաթվանից, երեկ նախընտրական շտաբի քարոզարշավի ծախսերի համար նախատեսված դրամահավաք-երեկոն լրատվամիջոցների համար փակ էր, ուղիղ հեռարձակվում էր «Այո»-ի ֆեյսբուքյան էջով։ Ելույթ ունեցան վարչապետն ու ԱԺ նախագահը։
-
26.02.2020|
11:24
«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը հայտնում է. Կինոնորույթները գրավում են ոչ միայն շարքային դիտողների, այլև չարագործների ուշադրությունը, որոնք դրանցով քողարկում են վնասաբեր ծրագրերը։
-
26.02.2020|
11:23
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթին սկսեց Հնդկաստանում՝ Հուջարաթ նահանգի Ահմեդաբադ քաղաքից, որտեղ ելույթ ունեցով կրիկետի աշխարհում ամենամեծ «Մոտերա» մարզադաշտում:
-
26.02.2020|
11:20
Էմանուել Մակրոնը, բացելով Մոսկվայի հետ ռազմավարական երկխոսության ճանապարհը, մեծ տարածություն է թողնում Ռուսաստանը Եվրոպային մերձեցնելու իր կամքի և եվրոպական դեմոկրատիան թուլացնելու Ռուսաստաի փորձերի պարբերական դատապարտման միջև՝ գրում է Դոմինիկ Մուազին՝ Les Echos-ում:
-
25.02.2020|
22:33
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 25-ին Վեհարանում հյուրընկալել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել է պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ կունենան:
-
25.02.2020|
22:32
Եգիպտոսի իշխանությունները փետրվարի 26-ից, եռօրյա սուգ են հայտարարել նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի մահվան կապակցությամբ՝ տեղեկացրել է նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի վարչակազմը:
-
25.02.2020|
22:31
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» քարոզչական կողմը դրամահավաք է իրականացնում, որին մասնակցում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դրահամավաքից ստացված գումարն ուղղվելու է քարոզարշավի իրականացմանը:
-
25.02.2020|
22:29
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ժողովում, որտեղ ուշադրություն է հրավիրել Արցախում մարտին անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վրա։