Սերբիա-Ռուսաստան ռազմական համագործակցությունը «վերելքի միտում ունի», և երկու երկրներն էլ հավատարիմ են դրա հետագա ամրապնդմանը՝ հայտարարել է Սերբիայի ՊՆ-ն ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակության Բելգրադ այցի կապակցությամբ։
Ֆրանսիայի առողջապահության նախարար Ագնես Բուզինը լքում է պաշտոնը` Փարիզի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակով: Նրա թեկնածությունն առաջադրել է նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցությունը` ինքնաբացարկ հայտարարած Բենժամեն Գրիվոյի փոխարեն:
Իդլիբում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը գնում են առճակատման: Թուրքիան ընդլայնում է իր ռազմական ներկայությունը սիրիական նահանգում: Օգնություն կկանչի՞ Անկարան ՆԱՏՕ-ին՝՝ գրում է Der Spiegel-ը:
Բաքվի ոստիկանությունը կիրակի օրը ցրել է խորհրդարանական ընտրությունների կեղծիքների դեմ բողոքի ակցիան: Ոստիկանները կալանավորել են մի քանի տասնյակ մարդու ու տարել քաղաքից դուրս:
Իրանը պատրաստ է Պարսից ծոցի անվտանգության շուրջ բանակցություններ վարել բոլոր կողմերի հետ, ներառյալ Սաուդյան Արաբիան՝ լրագրողներին ասել է Իրանի ԱԳ նախարարի ավագ խորհրդական Մեհդի Սանային:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...