13.02.2020|
12:26
Երեքշաբթի Սիրիայի հյուսիս-արևմուտքում թուրքական հրթիռով խփվեց սիրիական բանակի ուղղաթիռը, երկու օդաչուները զոհվեցին: Դա կարող է սրել վերջին մի քանի օրերին լարված իրավիճակը Իդլիբի նահանգում՝ Սիրիայի վերջին շրջանում, որ պահում են ապստամբները: Դամասկոսը աստիճանաբար վերագրավում է իր տարածքները՝ ռուսական բանակի աջակցությամբ: