Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չի հաստատում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները։
Հայաստանի արդարադատության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ՝ քննարկելով Սահմանադրության փոփոխության և այդ հարցով նշանակված հանրաքվեի հարցը։
Գերմանիայի իշխող կուսակցության` Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը հաջորդ տարի կայանալիք Բունդեստագի ընտրություններում չի պայքարի դաշնային կանցլերի պաշտոնի համար՝ լրատվամիջոցներին են հաղորդել իշխող կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Հյուսիս-Հարավը» շրջանցող նոր ճանապարհի կառուցումը բնակիչների բողոքի պատճառն է դարձել։ Կառուցվելիք ճանապարհի հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչների մի մասը դեմ է, որ շենքի հարևանությամբ անցնի նոր ճանապարհը։
Լցոնումների, բազմակի քվեարկությունների, անկախ դիտորդների նկատմամբ ճնշումների ուղեկցությամբ կիրակի օրը Ադրբեջանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները ավարտվեցին իշխող ընտանիքի հերթական հաղթանակով:
Մեր օրերում քրիստոնեություն բառի կողքին ամենաշատ գործածվող բառը շատ երկար «հանդուրժողականությունն է», բառ, որ հանդուրժում են շատ քրիստոնյաներ, գաղջ ու գոլ մի բառ, որ ամեն մեկին չի հաջողվում կուլ տալ:
«Ես էլ ձեզ սրի եմ մատնելու, և ամենքդ կոտորվելու եք, որովհետև կանչեցի ձեզ, բայց չլսեցիք, խոսեցի, բայց դուք ականջ չդրեցիք, իմ առաջ չարություն կատարեցիք, և, ինչ չէի ցանկանում, ա՛յն ընտրեցիք»։
Հայտնի են 2019թ. ՀԳՄ ամենամյա մրցույթի մրցանակակիրները: Գագիկ Սարոյանը «Բացիկներ» գրքի համար արժանացել է Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի (պոեզիա), Նանեն «Վերջին երանին» գրքի համար` Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի (հրապարակագրություն):
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...