07.02.2020|
02:12
Անցնող օրերը եվրոպական ֆուտբոլային գերտերություններում նշանավորվել են գավաթային խաղերով, ու լոկ Ֆրանսիայում է, որ շարունակել են ներքին առաջնությունում հարաբերություններ պարզել, եթե աչքաթող անենք սկուդետեի «Լացիո»-«Վերոնա» դիմակայությունը, որը հետաձգված հանդիպումների շարքից էր: Անակնկալների բազմաթիվությունից չխոսենք, որովետև շատ ավելի խեղդող առատությամբ են եղել գեղեցկագույն դիմակայությունները, մրցակցություններ, որոնք բոլոր ժամանակների համար են, դասագրքային հիշատակման արժանի։