-
05.02.2020|
19:44
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ՌԴ նածագահ Վլադիմիր Պուտինին ազդել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի վրա՝ Իդլիբում էսկալացիայի ֆոնին: Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել նախօրեին: Կրեմլից հայտնել են, որ երկու նախագահներն էլ ընդգծել են Սիրիայի հարցով ռուս-թուրքական համաձայնագրերի խստագույն իրականացման անհրաժեշտությունը:
-
05.02.2020|
19:43
ԱԺ խորհրդի նիստը այսօր ևս հետաձգվեց: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ հետաձգվել է օրակարգում նոր կետ ավելացնելու համար:
-
05.02.2020|
19:40
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստվում է պարբերաբար հանդիպել լրատվամիջոցների հետ։
-
05.02.2020|
19:40
ԱՄՆ-ը կասեցրել է Թուրքիայի հետ անօդաչուների օգտագործմամբ գաղտնի ռազմական հետախուզության համագործակցության ծրագիրը, որն ուղղված էր քրդական կազմավորումների դեմ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին: Ծրագիրն անորոշ ժամանակով դադարեցնելու ԱՄՆ որոշումը կայացվել է ի պատասխան անցյալ տարվա հոկտեմբերին Սիրիա թուրքական ներխուժման:
-
05.02.2020|
19:39
Իրավիճակը բավականին զվարճալի կլիներ, եթե այսքան վտանգավոր չլիներ, ֆեյսբուքում գրում է սահմանադրագետ Գոհար Մելոյանը: «Իրավական անարխիային, այնուամենայինիվ, ընթացք է տրվում !
-
05.02.2020|
19:38
Քաղաքական աստառ չեմ ուզում տալ այս ամենին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանն՝ անդրադառնալով երեկ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելուն:
-
05.02.2020|
19:30
Հոկտեմբերի 27-ի գործից անջատված և կարճված մասի քննությունն իրականացնելու համար ԱԱԾ-ն քննչական խումբ է ստեղծել՝ ասել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նրա խոսքով՝ ԱԱԾ-ում քննչական խմբի ստեղծումը պայմանավորված չէ միայն «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի դիմումով։
-
05.02.2020|
19:29
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հարցադրում է ուղղել հաղորդակցության և ենթակառուցվածքների նախարար Մեհմեդ Ջահիդ Թուրհանին՝ Երևան-Ստամբուլ թռիչքի միառժամանակյա դադարեցման վերաբերյալ:
-
05.02.2020|
19:28
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սիրիայից պահանջում է մինչև փետրվարի վերջը դուրս բերել զորքը Իդլիբից:
-
05.02.2020|
19:26
ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացնում Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում: ԱԱԾ աշխատակիցներն առգրավել են նրա համակարգիչն ու փաստաթղթեր: Վերմիշյանին բերման չեն ենթարկել: