«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքում գրել է. «ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ներկայացված հայտնի օրենսդրական նախաձեռնությունները գնահատում եմ որպես ազգային անվտանգության, ներքին կայունության և պետական կարգի լրջագույն սպառնալիք:
Դեկտեմբերին մեր տունը խուզարկելիս մի հայտարարություն արեցի, որ տանից հանել են տանկ, ԲՏՌ, ԲՄՊ, և մի քանի օր առաջ, երբ հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ինչպես է դանդաղ խոսում և դանդաղ մտածում։
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու կասկածանքով՝ ասել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նրա համածառայակցին՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Մովսիսյանին՝ հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Փետրվարի 7-ին կկայանա Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Դոբրուշի թղթի գործարան այցի ժամանակ։
Թուրքական պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ նախօրեին զինված ուժերն ավելի քան հինգ տասնյակ օդային և հրետանային հարվածներ են իրականացրել` խոցելով Սիրիայի հյուսիսում` Իդլիբ նահանգում, լայնածավալ հարձակման անցած կառավարական բանակի ստորաբաժանումների զինծառայողներին՝ երեկ հայտարարեց Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը:
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել «Հյուրիյեթին»՝ անդրադառնալով Թուրքիայի հայ համայնքի կյանքին առնչվող մի շարք հարցերի, խոսել է նաև Հայոց ցեղասպանության մասին:
Այսօր տեղի է ունեցել Տրանսպորտի և առևտրի խթանման ռազմավարության մշակման մեկնարկին նվիրված առաջին աշխատաժողովը։ Ռազմավարությունը մշակվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
Չինաստանում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների ընդհանուր թվում մահաբեր վախճանների բաժինը կազմում է 2,1 տոկոս, ինչն զգալիորեն ցածր է, քան ոչ տիպական թոքաբորբի (շնչուղիների ծանր սուր համախտանիշի) ժամանակ՝ հայտարարել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...