-
01.02.2020|
13:52
Ռուսական РИА Новсости լրատվական գործակալությունը, ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը` ՆԱՍԱ-ին հղում անելով, գրում է. «440-990 մետր տրամագծով 16.33.73 համարի աստերոիդը փետրվարին անցնելու է Երկիր մոլորակի կողքով: Այն Երկրի հետ ամենամոտ հեռավորության վրա կգտնվի փետրվարի 15-ին»:
-
01.02.2020|
13:51
Առանց վարորդական նստատեղի, ղեկի, ոտնակների ու կողային հայելիների. հենց այսպիսին է ամերիկյան General Motors մեքենաշինական ընկերության թողարկած էլեկտրական մինիվենի՝ ինքնագնաց ավտոմեքենան:
-
01.02.2020|
13:49
Ազգությամբ հույն Իոաննիս Լագոսը, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից է, Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ընթացող նիստի ժամանակ, պատռել է Թուրքիայի դրոշը: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
-
31.01.2020|
23:44
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին փոխանցեց Ստոլիպինի անվան առաջին աստիճանի մեդալը:
-
31.01.2020|
23:43
Իտալիայի նախարարների խորհուրդը արտակարգ դրության ռեժիմ է սահմանել չինաստանցի երկու զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումից հետո՝ հայտնել է Կիջի կառավարական պալատը: Իտալիայում արտակարգ դրությունը կշարունակվի վեց ամիս։
-
31.01.2020|
23:40
Քաղաքացի Նանե Արզումանյանը դատական հայց է ներկայացրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի դեմ՝ ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Նանե Արզումանյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
-
31.01.2020|
23:39
ՊԵԿ-ը հրապարակել է 2019 հարկային տարվա 1000 խոշոր հարկատուների ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողները նախորդ տարի վճարել են 1 տրիլիոն 61 մլրդ դրամ, որը 2018-ի համեմատ ավելի է 122 մլրդ դրամով կամ 13 %-ով: Հարկատուների ցանկը գլխավորում է «Գրանդ Տոբակո» ընկերությունը, որ պետական բյուջե է վճարել 57.04 մլրդ դրամ: 2018-ին նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 42.22 մլրդ դրամ:
-
31.01.2020|
23:38
«Կոմերսանտը» անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացին և Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ժնևի հանդիպմանը:
-
31.01.2020|
23:36
Ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով` Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ոչ այլ ինչ էր, եթե ոչ բանակցություն:
-
31.01.2020|
23:35
Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակման արգելափակման մասին պնդումը տարակուսելի է և չի համապատասխանում Հայաստանի ղեկավարության՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մասին հայտարարություններին՝ ասված է ՀՀ-ում ՌԴ դեսպանության հաղորդագրությունում ի պատասխան ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի հայտարարության, որ ռուսական հեռուստաալիքների վերահեռարձակումը հանրային մուլտիպլեքսում «ազգային անվտանգության սպառնալիք է»։