ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 
  • Դավիթ Տոնոյան. ՍՈւ30-երի նոր խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում

    Դավիթ Տոնոյան. ՍՈւ30-երի նոր խմբաքանակը շուտով կլինի Հայաստանում

    28.01.2020| 15:48
    Մեր սպառազինությունները և այն կարողությունները, որոնք անհրաժեշտ են զինված ուժերում իրենց խնդիրները կատարելու նպատակով, ավելացված են տասնյակ տոկոսներով, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը։
  • Չինաստանն անցել է ՌԴ-ին զենքի արտադրության հարցում

    Չինաստանն անցել է ՌԴ-ին զենքի արտադրության հարցում

    28.01.2020| 15:48
    Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի զեկույցի համաձայն՝ Չինաստանն անցել է Ռուսաստանին զենքի արտադրության հարցում և այսօր զիջում է միայն ԱՄՆ-ին: Զեկույցի հեղինակները որևէ երկրի ռազմարդյունաբերական համալիրը գնահատում են՝ հիմնվելով խոշոր ընկերությունների ֆինանսական արդյունքների, զենքի վաճառքի տվյալների վրա: Ուսումնասիրության մեջ ընդգրկված է 2015-2017-ը:
  • Ֆրանսիան մերժում է ԱլԳ ծրագրով ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը

    Ֆրանսիան մերժում է ԱլԳ ծրագրով ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը

    28.01.2020| 15:46
    Ֆրանսիան մերժել է առաջարկը, ըստ որի ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը, որի անդամ են նախկին ԽՍՀՄ 6 երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, կարող է հանգեցնել ԵՄ լիիրավ անդամակցության: «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակցի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը վկայում են՝ Փարիզը պահանջում է, որ ծրագրի համար տրամադրվող գումարների կեսը ծախսվի բնապահպանական ծրագրերի համար:
  • Հայաստանն այսօր նշում է Բանակի օրը

    Հայաստանն այսօր նշում է Բանակի օրը

    28.01.2020| 15:45
    Հայաստանն այսօր նշում է Բանակի օրը։ 28 տարի առաջ այս օրը՝ 1992թ. հունվարի 28-ին, ՀՀ կառավարությունը պատմական որոշում կայացրեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին», որով էլ իրավականորեն ազդարարվեց ազգային բանակի ստեղծման մասին: Երեկ լրագրողների հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը 2019-ն «աննախադեպ» որակեց բանակում կորուստների կրճատման և նոր սպառազինության ձեռքբերման առումով:
  • Բանակի օրվա առթիվ պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր

    Բանակի օրվա առթիվ պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր

    28.01.2020| 15:43
    Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և ԱԽ անդամները, ՊՆ և ԶՈւ ղեկավար կազմն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն և ծաղիկներ դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների, ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
  • ԱՄՆ նախագահը կներկայացնի մերձավորարևելյան կարգավորման իր ծրագիրը

    ԱՄՆ նախագահը կներկայացնի մերձավորարևելյան կարգավորման իր ծրագիրը

    28.01.2020| 15:36
    Այսօր ԱՄՆ նախագահը պետք է ներկայացնի մերձավորարևելյան կարգավորման իր ծրագիրը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա հիմնական քաղաքական հակառակորդի՝ Բեննի Գանցի հետ խորհրդակցելուց հետո:
  • Պոմպեոն իր վրդովմունքն է հայտնել Իրաքի վարչապետին

    Պոմպեոն իր վրդովմունքն է հայտնել Իրաքի վարչապետին

    28.01.2020| 15:35
    ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ հեռախոսազրույցում իր վրդովմունքն է հայտնել Իրաքում տեղակայված ամերիկյան օբյեկների վրա իրանական զինյալների կողմից շարունակվող հարձակումների կապակցությամբ: Ըստ Պետդեպարտամենտի հաղորդագրության՝ խոսքը ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծման մասին է կիրակի օրը:
  • ՀՀ նախագահ. Հայկական բանակն ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է

    ՀՀ նախագահ. Հայկական բանակն ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է

    28.01.2020| 15:34
    Հայկական բանակն այսօր ազգային միասնականության և համախմբման կենդանի մարմնացումն է: Մեր հպարտության և ազգային արժանապատվության ամուր սյունն է, որի շուրջը ձևավորվում և դաստիարակվում է գիտակից և հայրենասեր քաղաքացին: Բանակը յուրաքանչյուրիս հարազատն է, իսկ մեզնից յուրաքանչյուրը՝ բանակի հարազատը։ Բանակը մեր ընտանիքն է, քանի որ յուրաքանչյուր ընտանիք ինչ-որ կերպ, ուղղակի կամ անուղղակի կապված է բանակի հետ:
  • Չեք կարևորի բանակը, կպարտվեք դուք

    Չեք կարևորի բանակը, կպարտվեք դուք

    28.01.2020| 14:53
    Այսօր բոլորը հպարտությամբ ու գորովանքով կխոսեն մեր բանակի ու զինվորի մասին։ Կխոսեն ծառայածները, դասալիքները, բանակին իսկապես նվիրվածներն ու բանակից գողացածները։ Բոլորը։
  • Պայմանական՝ միասնական

    Պայմանական՝ միասնական

    28.01.2020| 14:49
    Համաձայնության են եկել Բելառուսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (Գրամադա) նախագահ Իգոր Բորիսովը, Միացյալ քաղաքացիական կուսակցության նախագահ Նիկոլայ Կոզլովը, «Հանուն ազատության» շարժման ղեկավար Յուրի Գուբարևիչը, «Բելառուսական քրիստոնեական դեմոկրատիա» կուսակցության կազմկոմիտեի նախագահ Վիտալի Ռիմաշևսկին, ԲՆՖ կուսակցության նախագահ Գրիգորի Կոստուսևը: