«Իրանը բաց է իր հարևանների հետ երկխոսության համար, և մենք հայտարարում ենք ցանկացած հավելյալ աշխատանքի մասնակցելու մեր պատրաստակամության մասին, որը բխում է տարածաշրջանի շահերից»՝ Twitter-ում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը ևվստահություն է հայտնել, որ այցը նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ երկրում հեղաշրջման փորձեր են եղել։ Նա անուններ չհնչեցրեց, բայց ասաց, որ բոլոր փորձերը կանխվել են և որևէ վտանգ չկա։
Հայաստանն ու Նիդերլանդները խորացնում են հարաբերությունները. առաջիկայում Երևանում բացվելու է դեսպանատուն, այս տարի Նիդերլանդներ կայցելի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասվեց Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի ու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ասուլիսի ընթացքում։
«Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած զինված տղամարդու հետ բանակցություններ է վարել ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը, որից հետո անձը հանձնել է հրազենը՝ հայտնեցին ոստիկանության լրատվության բաժնից:
Եկեք ԱՄՆ նախագահի իմպիչմենտի գործընթացը Սենատում հաշվից դուրս չգրենք իբրև կենգուրուի դատ (անգլերեն փոխաբերություն, որ նշանակում է անարդար, հակաօրինական դատ, որ այնքան արագ է ընթանում, որքան արագ ցատկում է կենգուրուն):
Իսրայելում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Իսրայելի խորհրդարան՝ Կնեսետ, որտեղ նրանց հյուրընկալել է Կնեսետի նախագահ Յուլի Էդելշտեյնը և տիկին Իրինա Նևզլինը:
Երուսաղեմի Հին քաղաքում, Սուրբ Աննա բազիլիկի մուտքի մոտ, լեզվակռիվ է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Երուսաղեմի շրջանի ոստիկանության միջև՝ հաղորդել է իսրայելական «Եդիոտ ախրոնոտ» պարբերականի պորտալը:
Հրապարակվել են Transparency International-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019-ի արդյունքները: Հայաստանն առաջին անգամ գրանցել է համեմատական զգալի աճ՝ միավորը 35-ից բարելավելով 42՝ ֆեյսբուքում նշել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...