ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11։00-16։00 Նոր Արեշ 41փ. 2-17 սեփական տները և 12, 14 շենքերը,
11։00-17։00 Պարոնյան փ. 9, 15 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
Բաքվի հակահայկական ջարդերի 30-ամյակի կապակցությամբ Երևանում անցկացվել են հիշատակի մի շարք կարևոր միջոցառումներ, իսկ միջազգային մամուլում եղան և մինչ օրս շարունակվում են բազմաթիվ հրապարկումներ, որոնք անդրադառնում են Բաքվի հայկական համայնքի բարբարոսական ոչնչացմանը, այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցին։
«Երբ արդեն երկրորդ օրն է, ինչ քաղաքական թիվ մեկ մարմնի քննարկման թեման ինձ հետ ունեցած շփումներն են և սուրճ խմելը, ասեմ, որ այդ կոֆեի բաժակը իրար գրպան մի գցեք»՝, Facebook- ում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Նախօրեին «Իմ ձայնը» նախագիծը հանրության ուշադրությանն է ներկայացրել 2008-ի նախագահական ընտրությունների և մարտի 1-ի իրադարձությունների մասին «WikiLeaks»-ի գաղտազերծած հերթական փաստաթղթերը, որտեղ ամերիկյան դիվանագիտական աղբյուրները բավական ուշագրավ տեսակետներ և գնահատականներ են հայտնում այդ շրջանի իրադարձությունների վերաբերյալ։
Տարածաշրջանում Թրամփի առավել վտանգավոր որոշումներից մեկը, եթե ոչ ամենավտանգավորը վերջին տասնամյակում, բարձրաձայնվեց 2017-ի դեկտեմբերի 6-ին: Այդ օրը նա հայտարարեց, որ ԱՄՆ-ը Երուսաղեմը ճանաչում է Իսրայելի մայրաքաղաք, իսկ 2018-ին ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից փոխադրեց Երուսաղեմ:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկիրը չի ընկել միջուկային զենքի հետեւից՝ անկախ վեցյակի հետ միջուկային համաձայնագրի գոյությունից եւ ԱԷՄԳ-ի հետ հարաբերություններից:
Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն անհրաժեշտություն է համարում և դրանցից խուսափելու նպատակ չունի՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի՝ Ադրբեջանում սպասվող քաղաքական փոփոխությունների վերաբերյալ հարցին:
Ժնևում հունվարի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվել է Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021-ին: 2019-ի նոյեմբերի 21-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց՝ ինչ հանձնարարություն է տվել ոստիկանությանն՝ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան ահազանգը ստանալուց հետո:
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է այսօր կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքների հետ.
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...