-
20.01.2020|
14:14
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակի 2020-ի 26-րդ մրցանակաբաշխությունը հունվարի 19-ին Լոս Անջելեսում էր: Հարավկորեացի ռեժիսոր Պոն Ջուն-հոյի «Մակաբույծները» ֆիլմը ստացել է SAG Awards գլխավոր մրցանակը՝ լավագույն դերասանական կազմի համար:
-
20.01.2020|
14:14
Վրաստանի կառավարությունը որոշել է անջատել կրթության և մշակույթի նախարարությունները՝ հայտնում է IPN գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Նուքրի Կանտարիային:
-
20.01.2020|
14:11
ՀՀ առողջապահության նախարարության Հանրապետական անձավաբուժական կենտրոնը հնարավոր է՝ կանգնի փակվելու վտանգի առաջ. այս տարվանից նախարարությունը դադարեցրել է կենտրոնին ֆինանսավորել պետպատվերով բուժծառայություններ տրամադրելու համար:
-
20.01.2020|
14:10
Երևանի Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի է ունենում «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների բողոքի ակցիան։ Նրանք պահանջում են անհապաղ ազատ արձակել Թավադյանին։
-
20.01.2020|
14:08
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունվարի 19-ին լրագրողների հետ զրույցում հույս է հայտնել, որ Բեռլինի միջազգային համաժողովի շնորհիվ կբացվեն Լիբիայի նավթային տերմինալները:
-
20.01.2020|
14:07
Եթե կան անվտանգության հետ կապված սպառնալիքներ, մենք ամբողջությամբ կուսումնասիրենք և հանրությանը կներկայացնենք՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որ մասնակցում էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հոգեհանգստին։
-
20.01.2020|
14:06
Ուզում եմ նորից ցավակցություններս հայտնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընտանիքի անդամներին, ընկերներին, բոլոր նրանց, ովքեր շփվել, աշխատել ու մտերին են եղել:
-
20.01.2020|
14:05
Սպիտակ տունը մտադիր է ինքնաբերաբար ամերիկյան քաղաքացիություն ստանալու նպատակով ԱՄՆ տեղափոխվող և այնտեղ ծննդաբերող օտարերկրացի կանանց համար խստացնել վիզայի տրամադրման կանոնները, հայտնում է Axios պորտալը` հղում տալով նախագահական վարչակազմի ներկայացուցիչների հայտարարություններին:
-
20.01.2020|
14:04
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Իսրայել այցից առաջ հարցազրույց է տվել The Times of Israel-ին:
-
20.01.2020|
14:03
Նիցայում հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել` եզրափակչում 3:1 հաշվով առավելության հասնելով Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ: