16.01.2020|
21:22
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է Ռուսաստանի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատել, չնայած ՌԴ-ն երկար տարիներ գտնվում է հարևանների հետ բախումների մեջ: RFI-ի լրագրողի և «Նովայա Գազետա»-ի դիտորդի հետ զրույցում, որ տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահի ամենամյա մամուլի ասուլիսից հետո՝ հինգշաբթի՝ հունվարի 15-ին, ի պատասխան հարցին, թե ինչն է ստիպել փոխել վերաբերմունքը Վլադիմիր Պուտինի նկատմամբ և պաշտպանել ՌԴ-ի հետ հարաբերությունների վերանայումը, Ֆրանսիայի նախագահը պատասխանել է, որ դա երկար մտորումների արդյունք է: