-
09.01.2020|
23:31
Սաուդյան Արաբիան փորձում է կանխել պատերազմն ու արյունահեղությունն Իրաքում, հինգշաբթի հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադիլ ալ-Ջուբեյրը:
-
09.01.2020|
23:31
Չինաստանը կոչ է անում Իրանին և ԱՄՆ-ին երկխոսության և բանակցությունների միջոցով լուծել հակասությունները, հինգշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ սահմանելու:
-
09.01.2020|
23:30
Թեհրանը մերժում է Վաշինգտոնի համագործակցության առաջարկը՝ Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու պատճառով՝ հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Մաջիդ Թախտ Ռավանչը:
-
09.01.2020|
23:29
Չինաստանի փոխվարչապետ Լյու Հին հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կստորագրի առևտրի ոլորտում ԱՄՆ-ի հետ պայմանագրի առաջին փաթեթը՝ հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը:
-
09.01.2020|
23:28
Այս տարի կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները՝ ֆեյսբուքում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
09.01.2020|
23:27
Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի տնօրինությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի փոխարեն ատենապետ է նշանակվել Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
-
09.01.2020|
23:26
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ԱՄՆ-ին և Իրանին հորդորել է խուսափել հետագա առճակատումից և երկխոսության ու զսպվածության միջոցով կանխել հակամարտության ընդարձակումը Մերձավոր Արևելքում:
-
09.01.2020|
23:25
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ. «Մեծարգո՛ Լևոն Հակոբի, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ:
-
09.01.2020|
23:25
2020-ը մեզ համար պետք է դառնա ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան՝ կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
09.01.2020|
13:14
Երեկ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի հավաքականի ու Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել ու այսօր պետք է բուժզննում անցներ: