-
08.01.2020|
12:55
Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռի ուղևորների մեծ մասն Իրանի քաղաքացիներ են եղել՝ РИА Новости գործակալությանը տեղեկացրել է Իրանի արտակարգ իրավիճակների գլխավոր վարչությունը:
-
08.01.2020|
12:54
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին համարել է ԻՀՊԿ-ի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար Քասեմ Սոլեյմանիի սպանության մեղսակից՝ հայտարարությունը մեջբերում է Fars գործակալությունը:
-
08.01.2020|
12:53
Իրաքում ԱՄՆ ռազմակայանի վրա Իրանի հարձակման հետևանքով իրաքցի զինվորականներ չեն տուժել, հայտնում է իրաքյան բանակի մամուլի ծառայությունը՝
«Իրաքցի զինվորականների շարքում ոչ մի կորուստ չի գրանցվել»:
-
08.01.2020|
12:52
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցություն է հայտնել Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին։
-
08.01.2020|
12:52
Այսօր վաղ առավոտյան Թեհրանում կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավը՝ 167 ուղևորներով և անձնակազմի 9 անդամներով, հաղորդում են միջազգային և ուկրաինական լրատվական գործակալությունները։
-
08.01.2020|
12:51
Այս գիշեր Իրաքում հրթիռակոծվել են Այն Ասադի և Էրբիլի ռազմաբազաները, որտեղ տեղակայված են ամերիկյան և կոալիցիոն զինված ուժերը և այլ ռազմական օբյեկտներ:
-
08.01.2020|
12:50
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր առավոտյան շնորհավորել է բոլորի աշխատանքային տարվա սկիզբը: «Գիտելիքահենք աշխատանքն է այն «կախարդական փայտիկը», որով լուծում ենք և պիտի շարունակենք լուծել մեր խնդիրները», - գրել է Փաշինյանը:
-
08.01.2020|
12:49
Հունվարի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էապես չի փոխվի: Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ՝ Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
-
08.01.2020|
12:46
Սպանված Կասեմ Սուլեյմանիից հետո Ալ Կուդս հատուկ ստորաբաժանման հրամանատար է նշանակվել բրիգադային գեներալ Իսմայիլ Ղանին: Ո՞վ է նա ու ի՞նչ է հայտնի նրա մասին: «Մենք բոլորս պատերազմի զավակներ ենք:
-
08.01.2020|
12:41
1997-ին բրիտանական The Independent-ը կանխատեսել է, որ 2020-ին Բորիս Ջոնսոնը կդառնա Մեծ Բրիտանիայի կառավարության անդամ: Այն ժամանակ 32-ամյա Ջոնսոնը հայտնի էր իբրև ուղղամիտ խմբագիր ու մեկնաբան, բայց պետական պաշտոններ չուներ: