06.01.2020|
14:55
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականը սկսում է եվրոպական աննախադեպ համերգային շրջագայությամբ։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունվարի 8-21-ին ելույթներ կունենա Եվրոպայի 5 երկրի՝ Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա, Չեխիա, Ռուսաստան, լավագույն համերգասրահներում։