Դեկտեմբերի 28-ին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այցելել ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, այս մասին Facebook-յան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ:
«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ երեկ ՍԴ-ի մոտ տված հարցազրույցից անմիջապես հետո Հրայր Թովմասյանին ծանուցագիր են տվել երկուշաբթի ՀՔԾ ներկայանալու մասին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրի համաձայն՝ այդ օրը նախատեսվում է փոխել Թովմասյանին առաջադրված մեղադրանքը և դատարան ներկայացնել նրան կալանավորելու միջնորդությունը։
«Խոր ցավով տեղեկացա Ալմաթի քաղաքի մերձակայքում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:
Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետի տեղակալ Արման Չիլինգարյանը ասուլիսում ներկայացրեց տուգանային միավորների համակարգը։ Հունվարի 1-ից վարորդները մեկ տարվա համար 9 միավոր կստանան, խախտումներ թույլ տալու դեպքում դրանք կհանվեն։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն երեկ ասուլիսում լրագրողներին հայտնեց, որ նախարարությունն արդեն վարչապետին է ներկայացրել որոշման նախագիծ, որն ընդունելուց հետո Հայաստանում ստեղծվելու է սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի պարարվեստի պետական քոլեջի ուսանողների մասնակցությամբ կկայանա «Փոքիկ իշխանը» բալետի ներկայացումը` ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի: Ներկայացումը նվիրված է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...