25.12.2019|
20:39
«Լիդիան Ինթերնեյշնլը» տարածել է մամուլի հաղորդագրություն, որ Ընկերությանը և նրան ուղղակիորեն ու անուղղակիորեն պատկանող դուստր ընկերություններին («Լիդիան Կանադա» և «Լիդիան ՄԹ»), Օնտարիոյի Արդարադատության Գերագույն Դատարանի որոշմամբ տրամադրվել է «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act (“CCAA”)) նախատեսված պաշտպանություն։ Նույնանման պաշտպանություն տրամադրվել է նաև «Լիդիան Արմենիային»։