ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
10։00-16։00 Աթոյան փ. 122-185 սեփական տները, Արեշ 8 փողոցի սեփական տները, Արեշ 12փ. 146-192; 17փ. 47-65 սեփական տները:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կատակով առաջարկել է Ռուսաստանին ընդգրկվել իր երկրի կազմում՝ Эхօ Москвы-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովի հետ հարցազրույցում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աշխարհում եզակի իրավիճակ է ստեղծվել. Ռուսաստանից բացի որևէ այլ երկիր գերձայնային զենք չունի: ՌԴ ՊՆ կոլեգիայի ընդլայնված նիստում նա ասել է. «Ոչ մի երկիր այսօր գերձայնային զենք չունի, իսկ մայրցամաքային հեռավորության գերձայնային զենք՝ առավել ևս»:
20 տարի առաջ Կրեմլ եկավ իր նախորդներից տարբերվող քաղաքական գործիչ, սակայն այն ժամանակ ոչ ոք չհասկացավ, որ սկսվել է «Պուտինի դարաշրջանը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին հարցազրույցում ասել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքում գրել է. «Մի քանի օր առաջ ԵՊՀ բակում անհայտ երիտասարդներ ծեծկռտուք են կազմակերպել՝ օդամղիչ զենքի կիրառմամբ: Ոստիկանները ժամանել են Համալսարան՝ հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին գտնելու համար:
Թբիլիսին դիտարկում է Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու նորմանդական ձևաչափը՝ ասել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում:
«5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանը դեռ կասկածյալի կարգավիճակ ունի՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Նա նշեց, թե մինչ այս պահը պարզ չեն ձերբակալության հիմքերը:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...