12.12.2019|
22:19
Վրաստանի ոստիկանությունն այսօր 12 մարդու բերման է ենթարկել, այդ թվում` ընդդիմադիր «Նոր Վրաստան» կուսակցության նախագահ Գիորգի Վաշաձեին: Նրանք փորձում էին շրջափակել խորհրդարանի շենքի մուտքը: ՆԳ նախարարությունը հայտնել է, որ ցուցարարները բերման են ենթարկվել խուլիգանության և ոստիկանների հրահանգներին չենթարկվելու համար: