11.12.2019|
23:02
12 տարվա սպասումից հետո Պոլսո նվիրապետական աթոռը նոր գահակալ ունի։ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ստանալով Ազգային պատգամավորական ժողովից 103 քվե, ընտրվեց Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք։ Պատրիարքական իր առաջին խոսքում Սահակ սրբազանը ուրախությամբ նշեց, որ Թուրքիայի հայությունը վերջապես հայր ունեցավ: