10.12.2019|
01:06
ԼՀԿ խմբակցությունից «պոկված» Արման Բաբաջանյանի շուրջն այս օրերին ձևավորվող քաղաքական ուժը, մեր տեղեկություններով, բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծել և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր շրջանակներում։ Իշխանությունում հասկանում են, որ չնայած Բաբաջանյանը նրանց որոշ քայլերի հետ արտաքուստ համաձայն է, իրականում նա իր սեփական խաղն է սկսել։