Աժ-ն այսօր 57 կողմ, 35 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը:
Նախնական արդյունքներով՝ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության առաջին փուլում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթում է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:
Ֆրանսիայում երեկ համընդհանուր գործադուլի չորրորդ օրն էր: Վարչապետ Էդուար Ֆիլիպը պնդում է, որ նախաձեռնված կենսաթոշակային բարեփոխումները պետք է ավարտին հասցնել:
Կիևի Մայդանում բողոքի ակցիաներ են նորմանդական քառյակի հանդիպման դեմ, որ դեկտեմբերի 9-ին է, Փարիզում: Մի քանի հազար մարդ Կիևի կենտրոնում նախ մեկ րոպե լռությամբ հարգեց Օդեսայի հրդեհում զոհվածների հիշատակը:
Կարծես՝ Ռուսաստանի ու Բելառուսի նախագահների բանակցությունները ոչնչի չեն հանգեցրել: Գլխավոր արդյունքը՝ երկու շաբաթից նորից հանդիպելու պայմանավորվածությունն է:
Հայկական պատվիրակության ջանքերով տապալվել են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու փորձերը՝ Ֆեյսբուքում գրել է Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը.
Սիրիական կուսակցությունների ներկայացուցիչները քրդական կուսակցություններին առաջարկել են տեղական ինքնակառավարման նախագիծ Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում, քրդերը շեշտել են, որ իրենք չեն ձգտում անջատողականության՝ «Ալ-Վաթան» իշխանամետ լրատվամիջոցին ասել Ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղար և ՍԱՀ-ի խորհրդարանի անդամ Նուաֆ Մուլհիմը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայում Իսրայելա-ամերիկյան խորհրդի ազգային համաժողովում ասել է. «Իսրայելը երբևիցե ինձնից լավ ընկեր չի ունեցել Սպիտակ տանը, քանի որ ես, ի տարբերություն իմ նախորդների, պահում եմ տվածս խոստումները»:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ հաջորդ տարի երկիրն ավելի քիչ կախում կունենա վառելիքից ստացված շահույթից, քանի որ կձևավորվի «դիմակայության բյուջե»՝ մասամբ ֆինանսավորված Ռուսաստանի կողմից 5 մլրդ դոլար վարկով:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...