ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը Սոչիում շաբաթ օրը տևել է 5 ժամ, ավարտից հետո մամուլի ասուլիս չի եղել:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների ընտրության մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ։ Ըստ այդմ՝ 16 համայնքում ընդամենը 19796 քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 9853-ը կամ՝ 49.77 տոկոսը:
Հայկական պատվիրակության ջանքերով տապալվել են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Մեծամորի ատոմակայանի (Հայկական ատոմային էլեկտրակայան) փակման հարցը դնելու փորձերը։
Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինը հայտնել է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների բանակցություններից հետո կողմերի միջև վիճահարույց հարցերը զգալիորեն նվազել են:
Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Զավեն Անդրիասյանը երկրորդ տեղն է գրավել Էստոնիայում կայծակնային խաղի (բլից) Եվրոպայի առաջնությունում: 22 պարտիաներում հայ գրոսմայստերը վաստակել է 17 միավոր և միայն լրացուցիչ ցուցանիշներով է զիջել առաջին տեղը գրաված ռուս Իգոր Լիսիյին:
Եվրամիությունը շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ ասել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ:
Հայաստանում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...