Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Ալավերդի քաղաքի Սանահին կայարան 42 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքն օտարվել է։ Փոխհատուցում են ստացել բոլոր 9 բնակարանների սեփականատերերը։
ԱՄՆ Կոլումբիա շրջանի խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ոգեկոչում Ցեղասպանության 104-րդ տարելիցը: Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը:
Նոյեմբերի 27-ից թուրքական «Ատլաս Գլոբալ» ավիաընկերությունը դադարեցնում է չվերթների բոլոր ուղղություններ՝ տնտեսական անկայունության և Ստամբուլի օդանավակայանում աճող ծախսերի պատճառով։ Դադարը ժամանակավոր է, չվերթները կվերականգնվեն դեկտեմբերի 21-ից: Նրանք, որ այդ ժամանակահատվածի համար տոմսեր են գնել, կփոխհատուցվեն։
Նոյեմբերի 27-ի ցերեկը, 28-ին, դեկտեմբերի 2-ին առանձին վայրերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն նոյեմբերի 26-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ը 20 հազար հաղորդում է ստացել Իրանի իշխանությունների կողմից ցույցերի ճնշման դեպքերի եւ մարդու իրավունքների այլ խախտումների ապացույցներով։
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Արցախում նախօրեին ադրբեջանական խոշոր դիվերսիոն ներթափանցման փորձի տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
ԵՊՀ ուսանողների նկատմամբ ճնշումների հարցով դիմել ենք ուսխորհրդի ներկայացուցիչներին, պատրաստվում ենք իրազեկել նաև ռեկտորին, լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդվարդ Գալստյանը։
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...