18.11.2019|
14:44
Բյուրական համայնքի երիտասարդները 2014 թվականից նախաձեռնել և իրականացնում են տուրիզմի զարգացմանն ուղղված ծրագրեր, որոնք կենտրոնացած են համայնքում գյուղատնտեսական ապրանքների արտադրությանն ու զարգացմանը, այդ թվում Չրի Տունը, օրգանական սերտիֆիկացման անցումային փուլում գտնվող ելակի ջերմատունը, չրերով և ընդեղենով լցոնված մեղրերի արտադրություն, ինչպես նաև հիմնել են այցելուների հյուրընկալման կենտրոն։