-
18.11.2019|
14:21
Մարկ Շագալի 1926-ին նկարված «Տաճարի զանգակատունը» կտավը Մոսկվայում վաճառվել է 10 մլն ռուբլիով:
-
18.11.2019|
14:20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին ավելի արագ պայմանավորվել ապամիջուկայնացման հարցով և խոստացել է, որ շուտով կհանդիպեն:
-
18.11.2019|
14:19
ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են Սիրիային և Իրանին վերաբերող հարցեր ու ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթաժողովը, որը ծրագրված է դեկտեմբերի սկզբին՝ Twitter-ի իր էջում գրել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը:
-
18.11.2019|
14:18
Սաուդյան Արաբիայի պետական Saudi Aramco նավթային ընկերությունը գնահատվել է 1.7 տրիլիոն դոլար՝ հայտնում է CNN-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը, նավթային հսկան մտադիր է վաճառել իր 200 մլրդ արժողությամբ բաժնետոմսերի 1.5 տոկոսը` մասնակի սեփականաշնորհման ծրագրի շրջանակներում: Յուրաքանչյուր բաժնետոմս գնահատվում է 30-32 ռիալ (8-8.53 դոլար):
-
18.11.2019|
14:17
ԱԺ հերթական քառօրյայի ընթացքում պատգամավորները չեն սպառել օրակարգը, նիստը շարունակվում է այսօր։ Խորհրդարանում այժմ քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։
-
18.11.2019|
14:16
Ռուսաստանը պատրաստ է տեխնոլոգիական աջակցություն տրամադրել Թուրքիային՝ 5-րդ սերնդի ազգային կործանիչ ստեղծելու գործում՝ Դուբայի ցուցահանդեսի ժամանակ ասել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դիմիտրի Շուգաևը:
-
18.11.2019|
14:15
Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի անդամի՝ կառավարության կողմից առաջադրված թեկնածու Լիլիթ Ալեքսանյանը կարծում է, որ կոռուպցիայի կանխարգելման համար պետք է վերանայել փոխկապակցված անձանց հայտարարագրերը ներկայացնելու ցանկը:
-
18.11.2019|
14:14
Նոյեմբերի 10-16-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 210 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 2300 կրակոց:
-
18.11.2019|
14:13
Վրաստանում ԱՄՆ և ԵՄ դիվանագիտակյան ներկայացուցչությունները համատեղ հայտարարությամբ են Վրաստանի ժողովրդին համերաշխություն են հայտնում, նրանք անհանգստացած են 2020-ից հետո խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգին անցնելու իշխանությունների որոշմամբ:
-
18.11.2019|
14:12
Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի (ստորին պալատի) նոր գումարման առաջին նստաշրջանը կկայանա դեկտեմբերի 6-ին, հայտարարել է ԿԸՀ ղեկավար Լիդիա Երմոշինան: