«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբը որևէ քաղաքական ուժի չի պատկանում՝ առաջին համաժողովի ժամանակ հայտարարեց «Վերնատան» հիմնադիր Վազգեն Մանուկյանը:
«Ժամանակը, ընթացքը, քննարկումները ցույց կտան, թե որ ուղղությամբ կգնանք, բայց որ նման ակումբներն ունեն հեռանկարներ, վաղվա տեսլական, թե ինչպիսի Հայաստան ենք պատկերացնում, ակնհայտ է», - ասաց նա։
Քաղաքական մեծամասնությունը կյանքի չի կոչում տված խոստումները,՝ 2020-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետը հայտարարել է, որ իրենք հիասթափված են ԵՄ-ին անդամակցության բանակցությունների տապալումից: Սալոնիկում հույն գործընկերոջ հետ հանդիպումից հետո Զորան Զաևը ասել է, որ իրենց համար ԵՄ-ին անդամակցելուն այլընտրանք չկա։
Հազարավոր մարդիկ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցի էին դուրս եկել՝ իրենց զայրույթն արտահայտելու Վրաստանի խորհրդարանում ընտրական բարեփոխումների մերժման կապակցությամբ, որոնք պահանջել էին ցուցարարները ամռանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: Մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կառուցվածքային փոփոխություններին։
Զարգացող երկրների սամիթը միավորում է Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին, Հարավային Աֆրիկային Ժայիր Բոլսոնարուի նախագահությամբ: 10 տարի գոյություն ունեցող 5 երկրների ակումբը բավականին բազմատարր է, նրանց միավորում են ընդհանուր շահերը՝ գրում է Աննա Շեյվյալը Le Figaro-ում:
ԱՄՆ հնարապետական սենատոր Լինդսի Գրեմը արգելափակեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձևը: Նա գտնում է, որ օրենսդիրները չպետք է զարդարեն կամ փորձեն պատմությունը նորից գրել:
Ռոնալդ Ռեյգանը պատմություն է մտել որպես ոչ վատ կինոդերասան ու ԱՄՆ 40-րդ նախագահ: Նկարահանվել է 54 ֆիլմում, եղել է Կալիֆոռնիայի նահանգապետ դարձած առաջին կինոդերասանը (երկրորդն Առնոլդ Շվարցենեգերն էր):
Իսպանական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) արմատական լուծում է տվել երկրում Իսպանիայի սուպերգավաթի պահանջված չլինելու հարցին ու պաշտոնապես հայտարարել, որ դրա առաջիկա խաղարկումն անցկացվելու է Սաուդյան Արաբիայում:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...