11.11.2019|
21:34
ԲԴԽ-ն հայտնում է, որ ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը շարունակելու է պաշտոնավարել։ Հովհաննիսյանն այսօր հրաժարական էր ներկայացրել՝նշելով, որ իր գաղափարները և ծրագրերը խորհրդում չեն կարևորում։ Այսօր նիստում քննարկվել է Հայկ Հովհաննիսյանի հրաժարականը։ Խորհրդի անդամների հորդորով նիստին մասնակցել է նաև Հովհաննիսյանը, երկու ժամ քննարկվել են հրաժարականի պատճառները։