07.11.2019|
22:31
Ես պատրաստ եմ հրաժարական ներկայացնել այն ժամանակ, երբ կկարծեմ, որ իմ լիազորությունները բավարար չեմ կատարում՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Հարցին` դա ե՞րբ կլինի՝ նախարարն ասաց` չի կարող պատասխանել, տարբեր իրադարձություններ կարող են լինել, բայց սա այդ իրավիճակը չէ: Նախարարի խոսքով` ոլորտային բարեփոխումների ծավալը մեծ է, և կլինեն խմբեր, որ կարող են նման պահանջներ դնել, նորմալ գործընթաց է: