01.11.2019|
13:20
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Դոնալդ Թրամփին երկրի պատմության մեջ լավագույն նախագահ է անվանել։ Ասադը հայտարարել է, որ Թրամփը լավագույնն է ոչ թե լավ քաղաքականության համար, այլ այն պատճառով, որ ուղղակի հայտարարում է իր նպատակները, ներառյալ՝ նավթահանքերի նկատմամբ վերահսկողություն ստանալու ցանկությունը: