Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 
  • Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ կարծրատիպերի հաղթահարման վերաբերյալ քննարկման օր ու ժամ է որոշվել

    Ստամբուլյան կոնվենցիայի նկատմամբ կարծրատիպերի հաղթահարման վերաբերյալ քննարկման օր ու ժամ է որոշվել

    30.10.2019| 11:54
    «Ժողովուրդը» գրում է․ «Որքան էլ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը օգոստոսի 26-ին վստահեցրել էր, թե «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան (Ստամբուլյան կոնվենցիա) ԱԺ-ում այս տարի չի քննարկվի, և որ դիմել է Վենետիկի հանձնաժողովին, որի կարծիքը ստանալուց հետո էլ քննարկումներ կլինեն գործադիրում, այնուամենայնիվ, նոյեմբերի 1-ին կկայանա ԱԺ պետաիրավական հարցերի, արտաքին հարաբերությունների և մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաև Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները:
  • Վենետիկի հանձնաժողովը մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով

    Վենետիկի հանձնաժողովը մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով

    30.10.2019| 11:52
    Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ մի քանի ամիս է` ուշադիր հետևում է Հայաստանում տիրող իրավիճակին և շատ մտահոգված է մի կողմից Կառավարության և ԱԺ, մյուս կողմից՝ ՍԴ-ի միջև կոնֆլիկտի փաստով:
  • Այսօրվանից կանձրևի

    Այսօրվանից կանձրևի

    30.10.2019| 11:51
    Հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-2-ը շրջաններում սպասվում է թույլ անձրև, նոյեմբերի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը նոյեմբերի 1-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով։ Երևանում՝ հոկտեմբերի 30-31-ը, նոյեմբերի 1-3-ը սպասվում է հիմնականում առանց տեղումների եղանակ:
  • Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

    Թուրքիան դատապարտում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը

    30.10.2019| 11:50
    Անկարան դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ու պնդել, թե ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունված որոշումը «ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար»:
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

    30.10.2019| 11:49
    Պատմական քվեարկություն` պատմական արդյունքներով՝ ցեղասպանությունից 103 տարի անց՝ երեքշաբթի օրը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչեց մեկուկես միլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում:
  • Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

    Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում

    30.10.2019| 11:48
    Երևանը ողջունում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևի ընդունումը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:
  • Ռուս-վրացական հարաբերությունները ապահովում է Շվեյցարիան

    Ռուս-վրացական հարաբերությունները ապահովում է Շվեյցարիան

    30.10.2019| 11:31
    Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանատան վերակառուցումը ցույց է տալիս Բեռնի ջանքերը՝ կարգավորելու ռուսների ու վրացիների սուր կոնֆլիկտը: Սակայն անկանխատեսելի ներքին դինամիկայի պատճառով ձեքբերումները մնում են շատ խոցելի՝ գրում է Էմանուել Գրիշպանը շվեյցարական Le Temps-ում:
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի` հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի` հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը

    30.10.2019| 00:21
    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը և ուղարկել Պալատի քննարկմանն ու քվեարկությանը: 2019 թ. հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում քվեարկության է դրվելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը (H. RES. 296):
  • Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել

    Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել

    30.10.2019| 00:20
    Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական է տվել՝ հաղորդում են միջազգային լրատվամիջոցները: Լիբանանում վերջին երկու շաբաթում բողոքի ցույցեր էին՝ քաղաքական փոփոխությունների պահանջով:
  • Ռաֆայել Գրոսին դարձել է ՄԱԳԱՏԷ-ի նոր գլխավոր տնօրենը

    Ռաֆայել Գրոսին դարձել է ՄԱԳԱՏԷ-ի նոր գլխավոր տնօրենը

    30.10.2019| 00:19
    ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդն Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ռաֆայել Գրոսիին նշանակել է գործակալության նոր գլխավոր տնօրեն՝ Twitter-ում հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը: