30.10.2019|
00:16
Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ, իր կարծիքով, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պատասխանելով Մարիուպոլում լրագրողների հարցին՝ Պրիստայկոն ասել. «Ես կարծում եմ՝ այո: Նրանք հեռախոսով երեք անգամ խոսել են։ Վստահ եմ, որ նա հստակ հասկանում է, թե ինչի և ինչպես կարելի է հասնել»: