28.10.2019|
22:47
Ադրբեջանական քարոզչամիջոցները վերջին օրերին տարածում են Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆեյսալ ալ-Մեգդադի խոսքերն, ով, իբր, Բաքվում Չմիավորված երկրների շարժման 18-րդ գագաթաժողովում հայտարարել է, թե «Սիրիան աջակցում է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը», «Հայաստանը պետք է կատարի ՄԱԿ ԱԽ չորս բանաձևերը» և այլն։