ԵՄ 27 պետությունները ընդառաջել են Միացյալ Թագավորության խնդրանքին` երկարաձգել բրեկզիտի վերջնաժամկետը մինչև 2020-ի հունվարի 31-ը՝ Twitter-ում այսօր գրել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել վերացնել վիզային ռեժիմը ՀՀ քաղաքացիների համար, ովքեր ծրագրում են տուրիստական այց կատարել Սերբիա: Այս մասին որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հոկտեմբերի 28-ին:
Վերականգնման փուլում է Վայոց ձորի մարզում գտնվող Մ2-Գետափ 2.77 կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այն վերականգնվում է Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում։
Լիբանանում հակակառավարական ցույցերի շրջանակում կիրակի՝ հոկտեմբերի 27-ին, ցուցարարները, միմյանց ձեռք բռնելով, կենդանի շղթա են կազմել՝ տեղեկացնում է Reuters-ը: Շղթան ձգվել է 171 կմ երկարությամբ՝ հյուսիսից հարավ:
ԻՊ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի հավանական փոխարինողը, որը, ինչպես հայտարարվել է, ԱՄՆ-ի հատուկ գործողության արդյունքում ոչնչացվել է Իդլիբի նահանգում, Աբդուլա Քարդաշն է:
2019-ի բյուջեի նախագիծն էլ, նրա կատարումն էլ արտահայտում են Կառավարության ծրագիրը՝ Խորհրդարանում 2020-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...